«Էմմի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա սահմանափակումներով

«Էմմի»-ի այս տարվա մրցանակաբաշխությունը կտարբերվի նախորդներից: Բայց, ցավոք՝ ոչ լավ իմաստով: Այս տարի հյուրերի թիվը զգալիորեն կկրճատվի:

Կորոնավիրուսի դեպքերի աճով պայմանավորված  հայտարարվել է, որ յուրաքանչյուր հյուր պետք է ունենա պատվաստման անձնագիր: «Էմմիի» հավակնորդների անվտանգության համար հյուրերի թիվը պետք է սահմանափակ լինի», – ասվում է զեկույցում: Հավելել են նաև, որ «կարմիր գորգը շատ սահմանափակ է լինելու»:

Հիշեցնենք, որ Էմմիի հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին: