Տիգրան Քեոսայանի նախկին կինը հիացել է Մորգենշտերնով

Ռեժիսոր Տիգրան Քեոսայանի նախկին կինը՝ ռուս դերասանուհի Ալյոնա Խմելնիցակայան, հիացել է ռեփեր Մորգենշտերնի «տղամարդկային քայլով»։ Այդ մասին նա հայտնել է Instagram-յան էջում։

«Տղամարդկային լավ քայլերի իմ վարկանիշում այսօր Մորգենշտերնն է։ Արտյոմ Գոտլիբի (երաժշտական պրոդյուսեր) հետ այցելել է Իլյա Խուդոբին։ Դուք կհարցնեք՝ ինչ կա դրանում։ Այո՞։ Այդ դեպքում ո՞ւր են մեր մյուս «աստղերը»։ Ժամանակ հատկացնել և գալ երեխայի մոտ, որին օգնություն է հարկավոր, իսկական քայլ է։ Բրավո։ Մարդ։ Տղամարդ։ Հարգանք։ Եվ սա այն դեպքն է, երբ ինձ համար կարևոր չէ, թե ինչ է նա երգում»,- գրել է Խմելնիցկայան։

Դեռ հուլիսին արտիստը սկսել էր գումար հավաքել Իլյայի բուժման համար․ աշնանը տղան չորս տարեկան կդառնա, և իր կարճ կյանքի ընթացքում փոքրիկը պայքարում է երկրորդ տիպի սպինալ մկանային ատրոֆիայի դեմ։

Հիվանդության այս տեսակն ունեցող երեխաները կարողանում են ինքնուրույն նստել, ուտել, սակայն սովորաբար չեն կարողանում քայլել։ Իլյայի ծնողներն ու նրանց օգնող կամավորներն ամեն օր օգնություն են խնդրում, քանի որ տղայի համար թանկարժեք բուժումը կյանքի ու մահվան հարց է։ Մորգենշտերնը, բացի գումարի հավաքմանը միանալուց, անձամբ տեսակցել է երեխային։

Արտիստը նշել է, որ ռեփերին անկեղծ հաջողություն է մաղթում Իլյայի համար գումար հավաքելիս։ Նա հույս է հայտնել, որ ընտանիքին, այդ թվում հայտնի հովանավորի օգնությամբ, կհաջողվի փրկել երեխայի կյանքը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Алена Хмельницкая актриса (@alxmel)