Աստղագուշակ օգոստոսի 11-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսն ապրումներով լի կլինի: Այդ հատվածում բացարձակապես ամեն բան սրտին մոտ կընդունեք, ամեն դատարկ բանի պատճառով կվշտանաք: Երբեմն դժվար կլինի մտքերը հավաքելը, գործերի վրա կենտրոնանալը: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք կօգնեն ձեզ լուրջ սխալներ չգործել:

Ավելի ուշ բարդ գործերի ժամանակը կգա, այդ թվում՝ ձեզ համար լրիվ նոր գործերի: Դուք շատ բան կսովորեք շրջապատողներից, բաց չեք թողնի պիտանի փորձը յուրացնելու հնարավորությունը: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Նպատակին հասնելուն կօգնեն համախոհները: Կարելի է նաև մենակ գործել, բայց այդ դեպքում չափից դուրս շատ ժամանակ կծախսեք և անհրաժեշտ արդյունքն ստանալուց շուտ կհոգնեք: Լավ է չշտապեք ֆինանսական հարցերը լուծելիս. այստեղ հակված կլինեք թեթևամտության, որն էլ հաճախ զուր ծախսերի կհանգեցնի:

Մարդկանց հետ շփվելն այսօր ավելի հեշտ ու հաճելի կլինի, քան սովորաբար: Դուք լավ կհասկանաք նույնիսկ նրանց, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Որոշ Ցուլեր հաճելի լուրեր կստանան այն մարդկանցից, որոնց վաղուց չեն տեսել: Հնարավորություն կունենաք վերականգնել անհասկացողության, իրադարձությունների անհաջող ընթացքի պատճառով ավարտված հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արժե արագ գործել, քանի որ հենց օրվա առաջին կեսը ամենանպաստավոր հատվածը կլինի: Մի քանի ժամվա ընթացքում շատ բան կարող եք հասցնել, եթե ժամանակը դատարկ զրույցների վրա չվատնեք: Կենտրոնացեք նրա վրա, ինչը միայն ձեզանից է կախված: Այդպես ավելի արագ հաջողության կհասնեք:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Օգտակար կլինի հին գործերին վերադառնալը. հիմա կարող եք դրանք ավարտին հասցնել: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Նրանք կաջակցեն ձեր նախաձեռնությունները, շատ հարցերում կօգնեն: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարվածներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գործել է պետք, նույնիսկ եթե դրա ցանկությունը չունեք: Ինչքան էլ մեծ լինի ամեն ինչ հետաձգելու գայթակղությունը, մի թուլացեք. հենց հիմա դուք կարող եք հասնել նրան, ինչի մասին երկար ժամանակ երազել եք: Շատ Խեցգետիններ ստիպված են լինելու գործել ոչ այնպես, ինչպես սովոր են, նրանք պիտի ինչ-որ բան հորինեն ու ոտքի վրա մտածեն: Երբեմն դա կստիպի հուզվել, բայց առաջին հաջողություններին հասնելուց հետո կհանգստանաք:

Աշխատեք համախոհներին ուշադիր ընտրել: Օրը շփման մեջ զգուշություն է պահանջում. լավ է շուրջը բոլորի հետ չանկեղծանաք: Երեկոն հարմար է ընտանեկան միջոցառումների համար: Ոչ մեծ ընտանեկան տոնի համար առիթ կստեղծվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը վատ չի անցնի, եթե չհուզվեք ու չտաքանաք: Չարժե տրվել հույզերին: Ձեր ամեն մի արարքը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Ինչքան շուտ դա հասկանաք, այնքան լավ: Աշխատանքի մեջ խուսափեք ռիսկից, գործեք փորձված մեթոդներով:

Հավանական են դրամական մուտքեր: Դրանք հազիվ թե նշանակալի լինեն, բայց որոշ հաճելի գնումներ թույլ կտան անել: Ընտրեք իրեր, որոնք կարող են պետք գալ ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: Երեկոն հարմար է սիրելիի հետ շփվելու և ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Վառ ու հիշարժան օր է: Հազիվ թե կարողանաք ամբողջովին խուսափել դժվարություններից, որոնք հաճախ առաջ կգան մասնագիտական ոլորտում: Բայց դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Երբեմն այդ հարցում կօգնի ուրիշի փորձը, բայց սեփական գիտելիքներն էլ օգտակար կլինեն: Հնարավորություն կունենաք ամրապնդել հին գործնական կապերն ու նորերը ձեռք բերել:

Աշխատեք չհոգնել: Այսօր արժե խնայել ուժերը. շուտով դրանք ինչ-որ կարևոր բանի համար են պետք գալու: Կարող եք հանդիպել հին ծանոթների հետ: Նրանք հաճախ կկիսվեն հետաքրքիր տեղեկատվությամբ, երբեմն գրավիչ առաջարկներ կանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Առավոտյան փոքրիկ դժվարություններ կծագեն, բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, և դուք դա կզգաք: Աստղերի աջակցության շնորհիվ կկարողանաք գլուխ հանել մի գործից, որին նախկինում մեծ ուժեր եք նվիրել: Որոշ Կշեռքներ կկարողանան ավարտել այն, ինչ շատ վաղուց են սկսել:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ և ընդհանուր առմամբ լավ կանցնի: Հնարավոր է՝ ամեն հարցում հաջողության չհասնեք, բայց ամենակարևոր ու շտապ գործերից գլուխ կհանեք: Հարմար ժամանակ է ոչ միայն ձեզ, այլև ձեր ընտանիքի անդամներին վերաբերող հարցերը քննարկելու համար: Կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին դժվար կլինի նույնիսկ հին ծանոթների հետ լեզու գտնելը: Դուք երբեմն շատ կտրուկ կարտահայտվեք, շուրջը բոլորին կքննադատեք, չեք մտածի, որ ձեր նկատողությունները կարող են ինչ-որ մեկի համար տհաճ լինել: Բայց բանը լուրջ կոնֆլիկտի չի հասնի: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, կուզենաք լիցքաթափել մթնոլորտը:

Օրվա երկրորդ կեսը թեթև ու բարենպաստ կլինի: Շատ Կարիճների այդ հատվածում հաճելի անակնկալներ են սպասվում: Հնարավոր են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Դուք հաջող գնումներ կանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Համբերությամբ զինվեք, քանի որ առանց դրա հազիվ թե կարողանաք հաջողության հասնել: Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ հին գործերին, զբաղվել նրանով, ինչը ձեզ արդեն չի հետաքրքրում: Երբեմն տրամադրությունը կփչանա, բայց դուք բացասական հույզերին չեք տրվի:

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեզ, ինչ-որ հարցում օգնել: Մի հրաժարվեք, նույնիսկ եթե վստահ եք, որ ինքներդ էլ գլուխ կհանեք: Համախոհների շնորհիվ դուք ոչ միայն ավելի արագ կհասնեք նպատակին, այլև հրաշալի ժամանակ կանցկացնեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք ունակ կլինեք լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, շատերին մոտեցում կցուցաբերեք: Հաճախ օգտակար կլինեն հին կապերը: Նրանք, ում դուք ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել, այսօր կփորձեն շնորհակալություն հայտնել ձեզ: Հավանական են աշխատանքի և ուսման հետ կապված լավ նորություններ:

Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվի ընտանեկան խնդիրը, որը վերջին ժամանակներս անհանգստացնում էր ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: Կհաջողվի քննարկել բոլորի համար կարևոր հարցերն ու որոշակիություն մտցնել ընդհանուր ծրագրերի մեջ: Ռոմանտիկ հարաբերություններում նախաձեռնող կլինեք, և ձեր նախաձեռնությանը միշտ կաջակցեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք համառ ու վճռական կլինեք, նպատակին հասնելու համար ամեն ինչի պատրաստ կլինեք: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա դիմադրել ձեզ: Չի բացառվում՝ ոչ վաղ անցյալի մրցակիցները հասկանան, որ եկել է ձեր կողմն անցնելու ժամանակը: Փոփոխություններ հնարավոր են և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններում:

Աշխատեք շատ չհոգնել: Հիմա արժե հոգ տանել ձեր մասին, հնարավորինս խուսափել սթրեսային իրավիճակներից: Այնպիսի զբաղմունքներ ընտրեք, որոնք ուրախացնում են ձեզ, ոգեշնչվածության աղբյուրներ փնտրեք: Ձեր ուժերի սահմաններում կլինի և՛ ձեր, և՛ մտերիմների կյանքը հետաքրքիր դարձնելը: Ընտանիքի անդամները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք չշտապել ու չհուզվել: Օրը ապրումների առիթներ կբերի, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի լավատեսական տրամադրությունը պահպանելն ու չհուսահատվելը: Կիսատ մի թողեք սկսած գործերը: Եթե համբերատար լինեք, այսօր անպայման ավարտին կհասցնեք դրանք: Հավանական են դրամական մուտքեր: Ձեզ կարող են վերադարձնել հին պարտքերը կամ վճարել մի աշխատանքի դիմաց, որը վաղուց եք կատարել:

Հավանական են անսովոր հանդիպումներ: Հնարավոր է՝ կյանքը ձեզ համար հանդիպում կազմակերպի մարդկանց հետ, որոնց մասին հետաքրքիր բաներ եք լսել: Հնարավորություն կունենաք ծանոթանալ ու ընկերանալ նրանց հետ, ում վաղուց եք համակրում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: