Ալեն Դելոնի աստղը կհայտնվի Հոլիվուդյան փառքի ծառուղում

Հոլիվուդյան հայտնի փառքի ծառուղում կհայտնվի Ալեն Դելոնի աստղը։ Բացումը կկայանա «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությունից մի քանի օր առաջ։

Le Point-ի փոխանցմամբ` Դելոնն իր զավակների հետ Շվեյցարիայից (որտեղ ապրում է վերջին ժամանակաշրջանում) կմեկնի Լոս Անջելես` մասնակցելու այդ հանդիսավոր արարողությանը։

Դելոնն արդեն մի քանի տարի է` չի նկարահանվում և գրեթե չի ներկայանում հանրությանը։ Նա ուղեղի կաթված է տարել, որից հետո հիշողության հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել։ Ժամանակին աշխարհի բոլոր կանանց կուռք համարվող դերասանն այժմ մենակ է ապրում և հաճախ բողոքում կյանքի ուղեկցի բացակայությունից։ Նրա միակ պաշտոնական կինը` Նատալին, մահացել է անցած տարի։

85-ամյա Դելոնը երազում է իր վերջին դերի մասին։ Վերջին հարցազրույցներից մեկում նա ասել էր` կցանկանար նկարահանվել այնպիսի ֆիլմում, որն ընդմիշտ կմնար հանդիսատեսի սրտում։