Դատավարությունից հետո առաջին անգամ Ջոնի Դեփը հայտնվել է ուշադրության կենտրոնում

Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի սկանդալային ամուսնալուծությունը և դրան հաջորդած ընտանեկան բռնության գործով դատավարությունը խիստ խաթարեցին Հոլիվուդի ամենապահանջված դերասաններից մեկի կարիերան: Դեփին մերժել են նոր պայմանագրեր կնքելու հարցում, նրա մասնակցությամբ նկարահանված ֆիլմերը էկրաններ չեն բարձրացել, և նա պարզապես վռնդվել է ընթացիկ նախագծերից: Այնուամենայնիվ, այժմ ամեն ինչ կարող է փոխվել: Դեփն առաջին անգամ հասարակական աջակցությունն է ստացել կինեմատոգրաֆիական հանրությունից:

Ջոնի Դեփը, որը Սան Սեբաստյան փառատոնի կողմից ճանաչվել է «ժամանակակից կինոյի ամենատաղանդավոր և բազմակողմանի դերասաններից մեկը»՝ կստանա ամենաբարձր պարգևը՝ «Դոնոստիա» մրցանակը: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին Kursaal դահլիճում:

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Ջոնի Դեփը դատարանում առաջին հաղթանակն էր տարել ընտանեկան բռնության գործով: Դատարանը բավարարել է նրա միջնորդությունը, ըստ որի՝ պարտավորվում է ստուգել, ​​թե արդյոք իսկապես Էմբեր Հերդը ամուսնալուծությունից ստացված գումարները ծախսել է բարեգործության վրա, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր մամուլին: