Հայտնի է՝ որքան գումար է ստացել Տիմատին «Холостяк» նախագծին մասնակցելու համար

«Forbes» ամսագիրը բացահայտել է, թե որքան գումար է ստացել Տիմատին «Холостяк» նախագծին մասնակցության համար, գրում է «Канобу» պարբերականը։

«Այս հեռուստաշոուի կոնցեպտը գրեթե յուրաքանչյուր տղամարդու թաքնված երազանքն է: Ես հասկանում էի, որ եթե ոչ այս անգամ, ապա այլևս երբեք նման փորձառություն չեմ ունենա: Էլ որտե՞ղ կարող էի ծանոթանալ միաժամանակ 20 աղջկա հետ, մտածել ու հետաքրքիր հանդիպումներ կազմակերպել: Իրական կյանքում որտե՞ղ կարող է մարդը 5 մլն բյուջե ծախսել հանդիպումների վրա»,- հարցազրույցում ասել է Տիմատին:

Պարբերականի տեղեկություններով` «Холостяк» նախագծին մասնակցության համար ռեփերին 40-50 միլիոն ռուբլի են վճարել: Նշվում է, որ «ТНТ» հեռուստաալիքը կարող էր լրացուցիչ զիջումների գնալ Տիմատիի և Անաստասիա Ռեշետովայի բաժանման պատճառով:

Երաժիշտը նաև խոստովանել է, որ իրեն հոգեհարազատ է միլիարդատեր Իլոն Մասկի կոնցեպտը. «Մասկն ինչ-որ առումով ավելի շատ շոումեն է և պրոդյուսեր, քան ձեռնարկատեր: Նայեք, թե ինչ է նա անում իր նախագծերի հետ. շոու-բիզնեսի գործիքների օգնությամբ նախքան թողարկումը իրարանցումային պահանջարկ է ստեղծում»:

Ի դեպ, Տիմատիի և ֆոտոմոդել, Ռուսաստանի 2014թ,-ի առաջին վիցե միսս Անաստասիա Ռեշետովայի հարաբերութնունների մասին հայտնի է դարձել 2015թ.-ին՝ նրանց առաջին համատեղ լուսանկարի հրապարակումից հետո, իսկ 2019թ․-ի հոկտեմբերի 16-ին լույս աշխարհ է եկել զույգի որդին, որին տվել են Ռատմիր անունը։ Մոդելն ու ռեփերը բաժանվել են 2020թ․-ի սեպտեմբերին։