Սիլվեստր Ստալոնեն ոգեշնչված է «Ինքնասպանների ջոկատը 2» ֆիլմի իր դերով

Հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն, ով մարմնավորել է Նանաուեի՝ Շնաձկների թագավորի կերպարը՝ Ջեյմս Գաննի «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում, խոստովանել է, որ այս դերի համար իրեն ոգեշնչել է Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի գլխավոր հերոսը. այս մասին նա պատմել է «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում:

Դերասանը նշել է, որ իր Շնաձկների արքան «հրեշ» է, ով ուտում է մարդկանց և ընդհանուր զզվանք առաջացնում:

«Նա այնքան խելացի է, որ կարող է հասկանալ, որ ոչ ոք իրեն չի սիրում: Եվ ես մտածեցի՝ նրա բոլոր թերությունների շարքում տեսանելի է ազնվականությունը: Կարծում եմ, որ հանրությանը նույնպես դուր կգա այն փաստը, որ Շնաձկների արքան պատրաստ է մահանալ պարզապես ինչ-որ ընկերության մեջ մտնելու և ընկերանալու համար: Նա անընդհատ ձգտում է մարդկանց, բայց նրան անընդհատ մերժում են, և նա առաջացնում է ոչ միայն համակրանք, այլև ծիծաղելի հետաքրքրություն»,- ասել է Ստալոնեն:

Դերասանի խոսքով՝ իր համար հետաքրքիր էր այդ դերը խաղալ՝ օգտագործելով բացառապես սեփական ձայնը: