Կարելի է նաև առանց գրիմի․ Netflix-ը «ծաղրել է» Քեթրին Զետա-Ջոնսին՝ առաջարկելով դեր նոր նախագծում

«Օսկարի» դափնեկիր Քեթրին Զետա Ջոնսը ընտրվել է Netflix-ում Թիմ Բերթոնի նոր նախագծում Մորտիշա Ադամսի դերի համար, հաղորդում է Collider-ը:

Թողարկման ամսաթիվը դեռ գաղտնի են պահում։ Հայտնի է միայն, որ լեգենդար «Ադամսների ընտանիքի» սփին-օֆֆը կներառի ութ սերիա, իսկ «մռայլ» Բերտոնը ձեռնամուխ է եղել ոչ միայն ռեժիսուրային, այլև պրոդյուսերական աշխատանքին:

Պատմությունը նվիրված է Ուենսդեյ Ադամսին՝ Գոմեսի դստերը և Մորթիշային։ Սյուժեի համաձայն՝ հերոսուհին կսովորի կառավարել իր էքստրասենսային ունակությունները, կանգնեցնել սերիական մարդասպանին և կիմանա այն սարսափելի ընտանեկան գաղտնիքը, որը ծնողները պահել են քառորդ դար, և միևնույն ժամանակ կկարողանա Նևերմորի ակադեմիայում հարաբերություններ հարթել դասընկերների հետ:

Գլխավոր դերը կկատարի Ջեննա Օրտեգան, հոր դերը կկատարի Լուիս Գուսմանը։

Ինչպես նշում են սերիալի երկրպագուները, Netflix-ը խփել է նշանակետին՝ Մորտիշայի դերում ընտրելով Զեթա-Ջոնսին։ Ըստ լուրերի՝ դերասանուհին մի քանի անհաջող պլաստիկ վիրահատություն է կատարել, որից հետո նրա արտաքինը լուրջ փոփոխությունների է ենթարկվել։ Երկրպագուների կարծիքով՝ Զեթա-Ջոնսը «նոր» դեմքով կարող է Մորթիշիի կերպարում խաղալ նույնիսկ առանց դիմահարդարման։

Դե ինչ, «Զորոյի դիմակ»-ի գեղեցկուհին այլևս չի լինի, իսկ ահա ևս մեկ «Օսկար» կարող է ակնկալել: