Բիլի Այլիշը խոսել է իր անբուժելի հիվանդության մասին

Բիլի Այլիշը նախօրեին հյուր է եղել Ջիմմի Ֆելոնի երեկոյան շոուին, որտեղ նա երգել է «Happier Than Ever» երգը: Հաղորդման ընթացքում երգչուհին խոստովանել է, որ ինքը, իր եղբայրը և հայրը տառապում են անբուժելի հիվանդությամբ։

Բիլի Այլիշը և նրա ընտանիքի որոշ անդամներ սինեսթետիկ են: Սա նշանակում է, որ նրանց ուղեղն ակամայից կապում է իրենց շրջապատող ամեն ինչ կոնկրետ գույների, թվերի և երկրաչափական ձևերի հետ: Սինեսթետիկներն ամեն ինչ այլ կերպ են հասկանում: Այսպիսով, երգչուհին ասել է, որ Ջիմի Ֆելոնի փոխարեն նա տեսնում է ուղղահայաց շագանակագույն ուղղանկյուն ու J և M տառերը:

Բիլին նշել է, որ միայն ինքն է հեռուստահաղորդավարին նման կերպ տեսնում: Նրա եղբայրն ու հայրը նրան այլ կերպ կտեսնեին: «Մենք զրույցներ ենք ունենում, որտեղ ես ասում եմ, որ երեքշաբթին մանուշակագույն շրջան է, իսկ հայրս ասում է, որ դա նարնջագույն քառակուսի է կամ այլ բան: Մենք վիճում ենք, թե որն ինչ է: Դա հիմարություն է»,- խոստովանել է երգչուհին:

Հիշեցնենք, որ արտիստուհին նախկինում նշել էր իր այդ յուրահատկությունը: Ավելին, Բիլի Այլիշը կարծում է, որ իրեն շատ է օգնում, հատկապես երբ խոսքը ինչ-որ տեսողական բաղադրիչի մասին է: