«Ես չափազանց շատ ժամանակ էի ծախսում դիետաների վրա». Բեյոնսեն՝ իր մարմնի հետ կապված խնդիրների մասին

Դժվար է պատկերացնել, որ նույնիսկ Բեյոնսեն իրեն «կատարյալ» չի զգում, երբ խոսքը վերաբերում է իր կազմվածքին: Harper’s Bazaar-ին տված հարցազրույցում երգչուհին խոստովանել է, որ երկար տարիներ աշխատում է սիրել իրեն և իր մարմինը:

Երգչուհին խոստովանել է, որ երկար ժամանակ ճնշված էր զգում իրեն՝ ուշադրության կենտրոնում լինելու պատճառով: Բեյոնսեն կարծել է, որ շուրջբոլորը պահանջում էին, որ նա իր կերպարին հարիր տեսք ունենա:

«Նախկինում ես շատ ժամանակ էի ծախսում դիետաների վրա՝ սխալմամբ հավատալով, որ ինքս ինձ խնամելը նշանակում է ֆիզիկական վարժություններ և իմ մարմնի հանդեպ չափից շատ ուշադրություն»,-ասել է նա Harper’s Bazaar-ին: Սակայն այսօր երգչուհին իրեն ավելի է սիրում: «Առողջություն, այն, թե ինչ զգում եմ առավոտյան արթնանալիս, հոգեկան հանգստություն, քանի անգամ եմ ժպտամ, ինչպես եմ սնուցում միտքս և մարմինս… ահա թե ինչի վրա եմ փորձում ամենից շատ կենտրոնանալ»,- խոստովանել է երգչուհին:

«Հոգեկան առողջությունը նաև քո մասին հոգ տանելն է: Ես փորձում եմ ճեղքել արատավոր շրջանակը՝ ամբողջ էներգիան կենտրոնացնելով իմ մարմնի վրա, ուշադրություն դարձնելով այն բոլոր նշաններին, որոնք նա ինձ ուղարկում է: Ձեր մարմինը պատմում է ձեզ այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է իմանալ, պարզապես պետք է սովորել լսել այն»,- կիսվել է Բեյոնսեն:

Հիշեցնենք, որ Բեյոնսեն և Ջեյ Զին միասին երեք երեխա են մեծացնում: 2012 թվականին զույգը ունեցավ իրենց առաջին դստերը՝ Բլյու Այվիին, իսկ 2017 թվականին նրանք երկվորյակներ ունեցան:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Beyoncé (@beyonce)