Հոլի Բերին նկարահանման հրապարակում կոտրել է կողերը

Ամերիկացի դերասանուհի Հոլի Բերին վնասվածք է ստացել «Կապտուկների մեջ» (Bruised) ֆիլմի նկարահանման հրապարակում: Այս մասին օգոստոսի 11-ին գրում է New York Post-ը:

Ըստ մամուլի հրապարակումների՝ դերասանուհին կոտրել է կողերը Netflix հարթակի համար նոր ֆիլմի նկարահանման հենց առաջին օրը: Միևնույն ժամանակ, աստղը չի լքել հրապարակը և շարունակել է աշխատել:

Հիշեցնենք, որ Հոլի Բերին իր ռեժիսորական դեբյուտը կատարում է «Կապտուկների մեջ» նախագծում և նաև գլխավոր դերն է կատարում: Ֆիլմի պրեմիերան կայանալու է Netflix-ում 2021 թվականի նոյեմբերի 24-ին: