Բորոդինան մեկ միլիոն ռուբլի է խոստացել հետևորդին, ով կապացուցի, որ իր շուրթերն ու մազերի գույնը բնական չեն

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան մեկ միլիոն ռուբլի է խոստացել իր հետևորդին, եթե վերջինս ապացուցի, որ նրա շուրթերի ծավալն ու մազերի գույնը բնական չեն։ Հեռուստահաղորդավարուհին նման հայտարարություն է արել Ինստագրամյան էջում։

37-ամյա հաղորդավարուհին հրապարակել է լուսանկարների մեկնաբանությունների սքրինշոթը, որում հետևորդներից մեկը հարցրել է, թե ինչ երանգով է Բորոդինան ներկում մազերը։ Վերջինս պատասխանել է, որ կադրում իր մազերի բնական գույնն է։ «Նա, իհարկե, խաբում է»,- գրել է օգտատերերից մեկը։

«Օլգա, Մոսկվա եկեք, ձեզ հետ կգնանք առաջին հանդիպած գեղեցկությանը սրահը փորձաքննության նպատակով և ամեն ինչ կնկարահանենք, միաժամանակ կստուգենք նաև շուրթերը։ Եթե ամեն ինչ բնական է, դուք ինձ մեկ միլիոն ռուբլի եք տալիս, եթե ոչ, ես եմ ձեզ տալիս»,- առաջարկել է հաղորդավարուհին։

Հաջորդ հրապարակման մեջ Բորոդինան պատմել է, որ 20 տարեկանից ներկել է մազերն ու երբեք դա չի թաքցրել, սակայն վերջին երեք տարիների ընթացքում դադարել է այդ նպատակով գեղեցկության սրահ գնալ։ Նա հավելել է, որ սոցիալական ցանցերում մշտապես հայտնում է դեմքի խնամքի պրոցեդուրաների և ներարկումների մասին։ «Ինչո՞ւ է հարկավոր թաքցնել շուրթերի մասին։ Ինչ է ես 16 տարեկա՞ն եմ, կքաշի՞ ականջներս»,- եզրափակել է նա։

Ապրիլին Քսենիա Բորոդինան Դուբայում արված լուսանկարներ էր հրապարակել, որը երկրպագուների շրջանում վեճերի առիթ էր տվել։ Նա լուսանկարում պատկերված էր բիկինիով, և որոշ հետևորդներ կասկածել էին, որ նա ֆոտոշոփ է օգտագործել։ «Այս ինչպես են ոտքերդ երկարել, ի՞նչ եք կերել»,- մեկնաբանություններում գրել են նրանք։