«Ես խիստ մայրիկ եմ». Քիմ Քարդաշյան

Պարզվում է, որ Քիմ Քարդաշյանը կարող է լինել խիստ մայրիկ: Parents-ի նոր համարում Քիմը պատմում է դաստիարակության իր մեթոդի դրական և բացասական կողմերի մասին, և արդյոք կորցնո՞ւմ է ինքնատիրապետումը:

Քիմի խոսքերով՝ ինքը փորձում է նաև «ոչ» ասել երեխաներին: Աստղը կարծում է, որ երկաթե նյարդեր ունի, և դա իրեն շատ է օգնում երեխաների դաստիարակության գործում: «Ես, բնականաբար, շատ հանգիստ եմ, ինչը, ինչպես ինձ թվում է, արտահայտվում է իմ դաստիարակության մեջ: Ես չափազանց սթրեսավորված կամ անհամբեր չեմ և կարծում եմ, որ դա միանշանակ շատ կարևոր է, երբ 5 տարեկանից փոքր երեխաներ ունես»,- ավելացրել է հեռուստաաստղը:

Քարդաշյանը խոստովանել է, որ իր երեխաները լավ են շփվում միմյանց հետ: Աստղի խոսքով՝ նա հիանալի հասկանում է իր երեխաներին, քանի որ ինքն էլ է մեծացել մեծ ընտանիքում: Քիմը նաև ասել է, որ իրոք սիրում է երեխաների հետ զբաղվել, խաղալ: «Ես երեխաներին տանում եմ զբոսանքի, եթե հնարավոր է, ես լավ ժամանց եմ ստեղծում նրանց համար: Նրանք միշտ զբաղվում են սպորտով կամ աշխատում նախագծերի վրա»,- կիսվել է աստղը: