«Մաշան և արջը» դարձել է աշխարհում ամենահայտնի անիմացիոն սերիալը

«Մաշան և արջը» անիմացիոն սերիալը զբաղեցրել է առաջին տեղը Parrot Analytics-ի մանկական կոնտենտ վարկանիշում. հայտնում է Animaccord-ի մամուլի ծառայությունը:

«Parrot Analytics» հետազոտական ​​միջազգային գործակալությունը հրապարակել է նախադպրոցական տարիքի երեխաների համար ամենահայտնի մանկական շոուների ցանկը, որը գլխավորում է Animaccord ստուդիայի արտադրած ռուսական «Մաշան և արջը» անիմացիոն սերիալըը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վերջին 60 օրերի ընթացքում «Մաշան և արջն» առաջ է անցել այնպիսի արտասահմանյան անիմացիոն սերիալներից, ինչպիսիք են «Peppa Pig»-ը, «Paw Patrol»-ը և «Sesame Street»-ը:

«Մաշան և արջը» անիմացիոն սերիալը հեռարձակվում է 2009 թվականի հունվարից: Սերիալը թարգմանվել է 42 լեզուներով և հեռարձակվում է աշխարհի գրեթե յուրաքանչյուր անկյունում` առաջատար մեդիա ընկերությունների կողմից: 2020 թվականի ապրիլին անիմացիոն սերիալը հայտնվել է աշխարհի ամենասիրված ժամանցային «բովանդակության» հնգյակում: