Քանյե Ուեսթի երկրպագուն հացադուլ է հայտարարել մինչև նոր «Donda» ալբոմի թողարկումը (տեսանյութ)

Պատրիկ Ուիդենդ անունով ամերիկացին հրապարակել է TikTok-յան հոլովակ, որում նա դիմել է Քանյե Ուեսթին և ասել, որ ինքը սովամահ կլինի, մինչև չհրապարակվի երաժիշտի “Donda” նոր ալբոմը:

«Ես հոգնել եմ սպասելուց: Այսուհետ ես ոչինչ չեմ ուտի, մինչև չտեսնեմ, որ “Donda” ալբոմը հրապարակվել է: Թերևս սա նշանակում է, որ ես ընդամենը մեկ շաբաթ ունեմ ապրելու: Հրապարակեք ալբոմը հիմա, Քանյե: Դե, խնդրում եմ… »,- ասել է երիտասարդը տեսանյութում: Հեղինակի առջևի կադրում `չիպսեր և այլ սնունդ:

Պատրիկը շարունակում էր տեսահոլովակներ թողարկել նույն խնդրանքներով, սակայն տեսանյութում երևացող ուտելիքը մնացել էր նույն տեղում: Վերջին տեսահոլովակներից մեկում հայտնվեց ավելի սլացիկ երիտասարդ՝ ներկայացավ որպես Պատրիկ, ասաց, որ արդեն մի քանի կիլոգրամ նիհարել է, իսկ այժմ գլխացավ ունի:

Հուլիսի վերջին երգիչը բաժանեց հինգ հազար տոմս նոր ալբոմի շնորհանդեսի համար: Ռեփերը Ատլանտայի Mercedes Benz մարզադաշտում ներկայացրել է «Donda» սկավառակը:

Շնորհանդեսից ի վեր ալբոմի թողարկումը մի քանի անգամ հետաձգվել է, վերջին տվյալներով` այն նախատեսված է օգոստոսի 13-ին: