ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հրաշալի, թեթև ու հաճելի օր է: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, կարող եք բարդ գործեր ստանձնել, լուծել այն առաջադրանքները, որոնցից ոչ ոք գլուխ չի հանել: Որոշ Խոյեր աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված կարևոր լուրեր կստանան ու ճիշտ որոշումներ կընդունեն:
Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, հատկապես նրանց, ում վաղուց եք ճանաչում: Նրանց հետ երկար բացատրությունների կարիք չի լինի. կկարողանաք արագ ամեն ինչի մասին պայմանավորվել ու լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Նոր ծանոթները անտարբեր չեն մնա ձեր հմայքին, կուզենան ավելի մոտիկից ծանոթանալ և ընկերանալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հարմար օր է գործնական հարաբերություններն ամրապնդելու, նոր համախոհներ փնտրելու համար: Կգտնվեն մարդիկ, որոնց դուր կգան ձեր համարձակ գաղափարները: Ձեզ օգնել ցանկացողների պակաս չի լինի: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ դեպի ուր շարժվել:
Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ, թյուրիմացություններ, որոնց պատճառով չի հաջողվի միանգամից ինչ-որ բանի մասին պայմանավորվել: Հաճախ ձեզ կօգնի հումորի զգացումը. կարող եք լիցքաթափել մթնոլորտը, բարձրացնել բոլորի տրամադրությունը: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հավասարակշռությունը պահպանելը դժվար կլինի: Դուք հաճախ կբարկանաք դատարկ բաների պատճառով, կնյարդայնանաք նրանից, ինչին մեկ ուրիշ ժամանակ պարզապես ուշադրություն չէիք դարձնի: Հաճախ տարաձայնություններ կառաջանան շրջապատողների հետ, երբեմն նույնիսկ չեք էլ փորձի հարթել սուր անկյունները:
Կարող եք հաջողության հասնել գործերում՝ ինքնուրույն գործելով: Երբ ձեզ ոչ ոք չխանգարի, դուք արագ ճիշտ որոշումներ կընդունեք, նպատակին հասնելու անսովոր, բայց շատ արդյունավետ եղանակ կգտնեք: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ: Ընտանեկան տոնի համար առիթ կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Կարևոր կլինի պատրանքներ չկառուցելը, առավելագույնս իրատես լինելը: Այսօր դուք հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել, չնկատել լուծում պահանջող խնդիրները: Հաճախ ծանոթները լավ խորհուրդներ կտան: Լսեք այն մարդկանց խոսքերը, որոնց փորձին վստահում եք:
Օրվա առաջին կեսին շատ ժամանակ կխլեն ընթացիկ գործերը, միապաղաղ խնդիրները: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ստեղծագործ զբաղմունքների համար: Լավ է, եթե ձեզ միանան ընկերները. այդպես դրական հույզեր կստանաք: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, նվերներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Ինչով էլ զբաղվեք, աշխատեք լուրջ վերաբերվել գործերին, ուսումնասիրել բոլոր մասերն ու ոչինչ աչքաթող չանել: Լարված պահերից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց եթե ձեզ ճիշտ պահեք, շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Գումարի հետ զգույշ եղեք, հավանական են զուր ծախսեր, սպոնտան գնումներն էլ հաջող չեն լինի:
Կուրախացնի մտերիմների աջակցությունը: Նրանք հաճախ ձեզ կես խոսքից կհասկանան, լավ խորհուրդներ կտան ու կօգնեն, եթե դրա կարիքն ունենաք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի այն մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Դա անելը դժվար չի լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Աշխատեք անկախ ամեն ինչից հանգստություն պահպանել: Օրն առանց լարված պահերի չի անցնի, երբեմն հույզերը վերահսկելը դժվար կլինի: Բայց եթե դա ձեզ հաջողվի անել, արագ կհասկանաք՝ ինչպես իրավիճակը դեպի լավը փոխել ու կյանքի կոչել ծրագրերը: Շփումներին ընտրողաբար է պետք մոտենալ: Ոչ բոլորին, ովքեր օգնություն են առաջարկում, այսօր արժե վստահել:
Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա ավարտել բարդ գործը, որին արդեն մեծ ուժեր եք նվիրել: Շատ բան լավ կստացվի: Նույնիսկ եթե լրիվ նոր բան ստանձնեք, կհաջողվի արագ ամեն ինչից գլուխ հանել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Բարենպաստ օր է համախոհներ փնտրելու համար: Կարող եք շփվել ամենատարբեր մարդկանց հետ, դուք բոլորին մոտեցում կգտնեք, լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ում սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Հավանական է համագործակցության սկիզբ, որը կարիերայի բարձունքներին տանող ճամփա կբացի:
Հնարավորություն կունենաք ուրախացնել մտերիմներին, ինչ-որ բանով հաճելիորեն զարմացնել նրանց, անակնկալ անել սիրելիին: Տրամադրություն կբարձրացնի հին ծանոթների հետ հանդիպումը. նրանք հաճելի լուրեր կհայտնեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է սովորելու, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Վատ օր չէ: Նրա առաջին կեսին հավանական են հաճելի հանդիպումներ ու կարևոր, հետաքրքիր զրույցներ: Որոշ Կարիճներ լուրեր կստանան, որոնց վաղուց էին սպասում և իրենց ավելի ինքնավստահ ու ազատ կզգան: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք: Եթե ուզենաք ինչ-որ մեկի հետ ընկերանալ, ձեզ մոտ կստացվի:
Օրվա երկրորդ կեսը արդյունավետ ժամանակ կլինի և միանման լավը կլինի և՛ հասարակ, և՛ բարդ գործերի համար: Ձեզ կհաջողվի արագ հասնել նպատակին, նույնիսկ եթե ստիպված լինեք ոտքի վրա սովորել: Դուք մանրուքներին ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Համբերությամբ զինվեք: Իրադարձությունները ուզածի նման արագ չեն զարգանա, հաճախ պիտի սպասեք ու ոչինչ չձեռնարկեք: Ոչ բոլոր Աղեղնավորներին դա կհաջողվի: Նշանի գործունյա ներկայացուցիչները կփորձեն ազդել շրջապատողների կամ իրավիճակի վրա, բայց դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի:
Օրվա երկրորդ կեսը առաջինից հետաքրքիր կլինի: Այն նոր հնարավորություններ կբացի, թույլ կտա հասնել նրան, ինչի մասին վաղուց եք երազում: Հավանական է հանդիպում մի մարդու հետ, որին վերջերս շատ էիք կարոտում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը հրաշալի կդասավորվի: Դուք հնարավորություն կունենաք հասնել նրան, ինչը նախկինում լրիվ անհնար էր թվում: Բայց դրա համար պիտի մենակ չգործեք, այլ համախոհներ գտնեք: Ինտուիցիան կհուշի՝ ում վրա կարող եք հույս դնել: Շատ Այծեղջյուրների այսօր պետք կգա այն, ինչ նրանք ավելի վաղ են սովորել:
Հավանական են հաճելի իրադարձություններ տանը, դրական փոփոխություններ հարազատների հետ հարաբերություններում: Կարող եք անցյալում թողնել վիրավորանքներն ու դժգոհությունները: Օգտակար կլինի ծրագրերը քննարկելը: Ձեզ հաճախ կհուշեն՝ ինչպես վարվել, ինչ նախաձեռնել դրված նպատակներին հասնելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Այսօր ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, գործերում ձգձգումներն էլ հնարավոր են: Բայց ամենակարևոր առաջադրանքները կլուծեք, և դա ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք: Անսպասելի օգնություն կառաջարկեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Մտածեք, թե ինչ պատասխան ծառայություններ կարող եք նրանց մատուցել:
Օրը հարմար է զբաղմունքների համար, որոնք թույլ կտան զարկ տալ երևակայությանը: Դուք շատ բաների ուրիշների նման չեք նայի: Գաղափարները, որոնք այսօր կհայտնվեն ձեզ մոտ, նախկինում ոչ ոքի մտքում չեն ծնվել: Անսովոր ու հիշարժան կլինեն ռոմանտիկ ժամադրությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Բարենպաստ օր է շփումների համար: Դուք կասեք այն, ինչ մտածում եք, և շրջապատողներին դա շատ դուր կգա: Կարող եք քննարկել կարևոր հարցերը: Հնարավորություն կունենաք լուծում գտնել, որը բոլորի սրտով կլինի: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, անսպասելի իրադարձությունները, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան:
Ամեն անգամ հեշտ չի լինի մանրուքներին ուշադրություն պահանջող գործերից գլուխ հանելը: Դուք սովորականից հաճախ կշեղվեք, ինչ-որ բան աչքաթող կանեք, կմոռանաք կամ իրար կխառնեք: Լավ է, եթե կողքին լինի մեկը, որը ժամանակին կմատնանշի ձեր բոլոր սխալները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: