Հայտնի է Netflix-ի ամենադիտված շոուների ցանկը

Հրապարակվել են 2021 թվականի Netflix-ում ամենահայտնի սերիալները:

Forbes-ը տեղեկություններ է հավաքել Netflix-ի վարկանիշների հիման վրա, որպեսզի նշի վերջին յոթ ամիսների ընթացքում ամենադիտվող շոուն: Շատ երկրպագուներ սպասում էին, որ ցուցակը կգլխավորի «Bridgerton»-ը, սակայն այս տարի սերիալի վարկանիշն ընկել է, և այժմ այն զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը:

Երկրորդ տեղում է «Ginny & Georgia» սերիալը, որի գլխավոր դերակատարներն են Բրիաննա Հոուին և Ջենիֆեր Ռոբերթսոնը: Այս պատմությունը Ջորջիայի և նրա դեռահաս աղջկա Ջիննի մասին է, նրանք ցանկանում են կյանքը սկսել նոր քաղաքում՝ մաքուր էջից:

Առաջին տեղը, զարմանալիորեն բաժին է հասել «Cocomelon» կրթական անիմացիոն շարքին: Cocomelon-ն ի սկզբանե յութուբյան ալիք էր, որի անիմացիոն տեսանյութերը հավաքում էին 3,5 միլիարդ դիտում: Դատելով ծնողների գրառումներից՝ «Cocomelon»-ի տեսահոլովակները իսկական գտածո են մայրիկների, հայրիկների և փոքրիկների համար: