Կանայք Ջոնի Դեփի դեմ են դուրս եկել. բողոքներ և ելույթներ ընդդեմ երբեմնի սրտակերի

Հենց կինոարդյունաբերությունում որոշակի ջերմացում նկատվեց «խայտառակված» Ջոնի Դեփի նկատմամբ, մի շարք ռեժիսորներ կտրուկ դեմ արտահայտվեցին դրան: Վերջերս հայտնի դարձավ, որ Դեփը կարժանանա Սան Սեբաստիայի փառատոնի «Դոնոստիա» մրցանակին` կինոոլորտում ունեցած մեծ ավանդի և էկրանին վառ կերպարներ կերտելու համար: Դերասանը մրցանակը պետք է ստանա այս աշնանը:

Սակայն այս որոշումը վրդովմունքի ալիք բարձրացրեց Իսպանիայից ժամանած կին ռեժիսորների շրջանում: Կին կինեմատոգրաֆիստների և տեսալսողական լրատվամիջոցների իսպանական ասոցիացիայի նախագահ Քրիստինա Անդրեուն ասել է, որ «շատ զարմացած է» փառատոնի այս գործողությունից:
«Դա բացասաբար է խոսում փառատոնի և նրա ղեկավարության մասին և սարսափելի հաղորդագրություն է ուղղված հանրությանը. Կապ չունի, որ դու բռնարար ես, քանի դեռ լավ դերասան ես»,- ասել է Անդրեուն The Associated Press-ին:

Նկատենք, որ Սան Սեբաստիանում փառատոնն անցկացվում է 1953 թվականից և հանդիսանում է Եվրոպայի ամենահեղինակավոր կինոպլատֆորմներից մեկը: Տարբեր ժամանակներում այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Իթան Հոուկը, Սիգուրնի Ուիվերը, Ջուդի Դենչը, Պենելոպա Կրուզը և Վիգգո Մորտենսենը, դարձել են «Դոնոստիա» մրցանակի դափնեկիրներ:

Հիշեցնենք, որ Ջոնի Դեփի նկատմամբ հետապնդումները սկսվել էին դերասանուհի Էմբեր Հերդից սկանդալային ամուսնալուծությունից հետո, ով նրան մեղադրել էր ընտանեկան բռնության մեջ: Մինչ դատարանը աստղի կողմն է, Դեփի կարիերան գլորվում էր ցած. Նա հեռացվել է ընթացիկ նախագծերից, իսկ նրա մասնակցությամբ ֆիլմերը հանվել են հոսքային ծառայություններից: