Բրիթնի Սփիրսի հայրը պատրաստ է հրաժարվել դստեր նկատմամբ խնամակալությունից

Ջեյմի Սփիրսը՝ ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի հայրը, համաձայնել է հրաժարվել դստեր նկատմամբ խնամակալությունից։ Այս մասին հայտնում է «Variety» ամսագիրը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։

Պարբերականի տեղեկություններով՝ Սփիրսի փաստաբանը համապատասխան ծանուցումն ուղարկել է Լոս Անջելեսի դատարան (Կալիֆոռնիա նահանգ)։ «Թեև պարոն Սփիրսը անդադար անհիմն հարձակումների թիրախ է, նա կարծում է, որ դստեր նկատմամբ իր խնամակալությունը շարունակելու պատճառով հրապարակային դիմակայությունը դստեր հետ չի բխի նրա շահերից»,- փաստաթղթից մի հատված մեջբերել է պարբերականը, որում նշվում է, որ այդ որոշման համար այլ հիմքեր չեն եղել։

Ըստ ներկայացված միջնորդության՝ երգչուհու հայրը պատրաստ է համագործակցել դատարանի հետ՝ նրա ֆինանսական միջոցների վերահսկողության իրավունքը պրոֆեսիոնալ աուդիտորի փոխանցելու համար, ինչը պահանջել է Բրիթնի Սփիրսի նոր փաստաբան Մեթյու Ռոզենգարթը։

2008թ․-ին Սփիրսը մասնակիորեն անգործունակ է ճանաչվել թմրանյութերի հետ կապված խնդիրների ր հոգեկան առողջության հետ կապված կասկածների պատճառով։