Բեյոնսեն վերջապես հրապարակել է երկվորյակ երեխաների լուսանկարները՝ այն էլ գովազդի համար

39-ամյա Բեյոնսեն, որը Adidas-ի հետ համատեղ թողարկել է իր Ivy Park մանկական հագուստի հավաքածուն, գովազդային հոլովակներում նկարահանել է իր երեխաներին՝ Բլյու Այվիին՝ իննամյա դստերը և չորս տարեկան երկվորյակներին՝ Ռումիին և Սերին:

Ավելի վաղ Բեյոնսեի ապրանքանիշը՝ Ivy Park-ը, և Adidas-ը թողարկում էին ևս մեկ համատեղ հավաքածու:  Երգչուհին ոգեշնչվել էր քանթրի երաժշտությունից: Ի դեպ, հավաքածուն կոչվել է Ivy Park Rodeo:

Գովազդային հոլովակում, որն ավելի շատ նման է տեսահոլովակի, Բեյոնսեն ցնցող տեսք է ունեցել: