Հայտնի է Հոլիվուդյան ամենացանկալի աստղերի 5-յակը

Actor Rege'-Jean Page photographed in Los Angeles, CA, USA on 03/31/2021

THR պարբերականը հոդված է հրապարակել, որում նշված են Հոլիվուդի այն 5 աստղերը, որոնց մասին բոլորը երազում են: THR զեկույցում աստղերի այդ ցուցակը կարճ և հստակ անվանել են «լավագույնների նոր ցուցակ»:

Ներկայացնում ենք լավագույնների հնգյակը.

Անյա Թեյլոր Ջոյ

Դերասանուհին դարձել է բազմաթիվ երկրպագուների սիրելի աստղը: Netflix-ի «Queen’s Gambit» սերիալը, որում Անյան խաղում էր գլխավոր դերը, դարձավ 2020-ի գլխավոր հիթերից մեկը:

Ջոնաթան Մեյջորս

Ջոնաթանը էկրաններին է հայտնվել 2019 թվականին Սան Ֆրանցիսկոյում «Վերջին սևամորթը» ֆիլմում: «Նրան հսկայական կարիերա է սպասվում»,- ասում են կինոգետները:

Ֆլորենս Պյու

Ֆլորենս Պյուն խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Փոքրիկ կանայք» (որոնց համար նա առաջադրվել էր «Օսկարի») և «Սև այրին»:

Ռեգե-Ժան Փեյջ

Դերասանը բոլորին հայտնի դարձավ «Բրիջերթոններ» սերիալից, որի հաջողության պատճառներից մեկն էլ Ռեգեի հրաշալի խաղն էր:

Էնթոնի Ռամոս

Էնթոնիին հայտնի դարձավ Transformers-ում նկարահանվելուց հետո: «Նա լուսավորում է ցանկացած սենյակ, որտեղ նա մտնում է»,- գրել է THR-ն: