Amazon-ը Նոր Զելանդիայից տեղափոխել է «Մատանիների տիրակալը» սերիալի նկարահանումները. երկրի կառավարությունը հիասթափված է այդ որոշումից

Amazon-ը Նոր Զելանդիայից տեղափոխել է «Մատանիների տիրակալը» սերիալի նկարահանումները. հայտնում է BBC- ն:

Ընկերությունը բացատրել է, որ այդ քայլը ընկերության ծրագրի մաս է` ընդլայնել ընկերության արտադրական բազան և մեծացնել իր ներկայությունը Մեծ Բրիտանիայում:

Շոուի առաջին եթերաշրջանի համար Amazon Studios-ը ծախսել է 465 միլիոն դոլար: Նախատեսվում է նկարահանել ևս չորս սեզոն՝ նախագիծը դարձնելով հեռուստատեսության պատմության ամենաթանկ սերիալներից մեկը:

Ստուդիայի փոխնախագահ Վերնոն Սանդերսը շնորհակալություն է հայտնել Նոր Զելանդիայի ժողովրդին և իշխանություններին՝ հյուրընկալության և նվիրվածության համար: Միևնույն ժամանակ, երկրի կառավարությունը հիասթափված է այս որոշումից: «Ես անչափ հպարտ եմ նորզելանդացի կինոգործիչներով: Amazon Studios-ի որոշումը ոչ մի կերպ չի արտացոլում տեղական կինոարդյունաբերության հնարավորությունները կամ դրանում աշխատող մարդկանց տաղանդները»,- ասել է Տնտեսական և տարածաշրջանային զարգացման նախարար Ստյուարտ Նեշը:

«Մատանիների տիրակալը» և Պիտեր Ջեքսոնի «Հոբիթ» եռագրությունները նախկինում նկարահանվել են Նոր Զելանդիայում:

«Մատանիների տիրակալը» սերիալի առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 22-ին: