Երգչուհի Մաքսիմին այսօր դուրս կգրեն հիվանդանոցից

Երգչուհի Մաքսիմին օգոստոսի 13-ին դուրս են գրում հիվանդանոցից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով արտիստի ներկայացուցիչների խոսքերը։ Երգչուհին բուժումը կշարունակի տանը։

Արտիստին պնևմոնիայով հոսպիտալացրել են հունիսին, նա ՊՇՌ թեստ է հանձնել, որի արդյունքը բացասական է եղել։ «Հունիսի 11-ին մրսածության նշաններ եմ ունեցել, արագ թեստ հանձնեցի, որի արդյունքը կրկին բացասական էր։ Որոշում եմ կայացրել մրսածության պատճառով չչեղարկել համերգը, այդ պատճառով էլ շատ խմբերում գրել են, որ ես հոգնած տեսք ունեի։ Բեմում ելույթ եմ ունեցել 39 աստիճան ջերմությամբ»,- նշել էր Մաքսիմը։

Ավելի ուշ երգչուհուն միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին և արհեստական կոմայի մեջ գցել, որից նա դուրս է եկել օգոստոսի 7-ին։ Երկու օր անց նրան վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ են տեղափոխել։

Ավելի վաղ Մաքսիմն Ինստագրամում հրապարակել է առաջին լուսանկարը, որը հիվանդանոցում արվել էր կոմայից դուրս գալուց հետո։ «Կարեկից աշխատակիցներն ամեն օր մարդկանց դուրս են բերում այն աշխարհից։ Յուրաքանչյուրի հետ վարվում են հարազատի նման»,- լուսանկարը մակագրել է նա։