Դևիդ Շվիմերի ներկայացուցիչը հերքել է դերասանի և Ջենիֆեր Էնիսթոնի սիրավեպի մասին լուրերը

«Ընկերները» սերիալի աստղեր Ջենիֆեր Էնիսթոնն ու Դևիդ Շվիմերը, կարծես թե, ռոմանտիկ հարաբերություններ չունեն։ Այս մասին հայտարարել է դերասանի ներկայացուցիչը։

Արտիստները, որոնք կատարել են Ռեյչել Գրինի և Ռոս Գելերի դերերը, էկրաններին շատերի սիրելի զույգն էին, սակայն նրանց սերիալային սիրավեպն իրականի չվերածվեց, այս մասին գրում է Fox News-ը։

Էնիսթոնն ու Շվիմերը «Ընկերները․ Վերամիավորում» հատուկ թողարկման ընթացքում խոստովանել են, որ կատակերգական սերիալի նկարահանումներ ընթացքում սիրահարվել էին միմյանց։ Դրանից հետո լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ զույգը սկսել է հանդիպել։ Աղբյուրները պնդում էին, որ Դևիդն ու Ջենիֆերը սկսել են միասին ժամանակ անցկացնել։

«Սիրավեպի մասին լուրերում իրականություն չկա»,- հայտարարել է ներկայացուցիչը։

Ինսայդերները հայտնել էին, որ դերասանները սկսել են հաղորդագրություններ փոխանակել լրացուցիչ էպիզոդի նկարահանումներից անմիջապես հետո։ Նախորդ ամիս Դևիդը Նյու Յորքում գտնվող իր բնակարանից մեկնել է՝ Լոս Անջելեսում Ջենիֆերին հանդիպելու համար։ Նրանք շփվել են, գինի խմել և զբոսնել Էնիսթոնի խաղողի այգիներում։ Սակայն, հնարավոր է, այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։