«Դուք հիմար եք»․ Առնոլդ Շվարցենեգերը դիմել է մարդկանց, ովքեր հրաժարվում են պատվաստումից

Առնոլդ Շվարցենեգերը, որը վերջերս 74 տարեկան է դարձել, դիմել է նրանց, ովքեր մինչ այժմ հերքում են կորոնավիրուսի գոյությունը, հրաժարվում են պաշտպանության միջոցներից և դեմ են պատվաստմանը: Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը, որը պատվաստվել է դեռ հունվարին, իր դժգոհությունն է հայտնել CNN-ի եթերում։

«Մեկուկես տարի է անցել, իսկ շուրջը դեռ քաոս է։ Մարդիկ, ովքեր դեռևս հերքում են, ովքեր չեն հավատում դիմակների օգուտին, ասում են. «Մեզ հարկավոր չէ սոցիալական հեռավորություն»։ Նրանց կրկին ու կրկին պետք է հիշեցնեն, որ փորձագետները խորհուրդ են տալիս դիմակներ կրել, լվանալ ձեռքերը, պահպանել հեռավորությունը, հատկապես վիրուսի նոր, չորրորդ ալիքի ժամանակ, որ մենք պետք է միասին աշխատենք: Լսեք, ես մկաններ ձգելու փորձագետ եմ։ Ոչ ոք դա ինձնից լավ չի հասկանում, թե դա ինչպես կարելի է ավելի լավ անել, քան ինձ։ Ես այն ուսումնասիրել եմ 50 տարի։ Եվ կան մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ուսումնասիրել են վիրուսներ: Դոկտոր Ֆաուչին դրան է նվիրել իր կյանքը, ինչու՞ չեք հավատում նրան»,- ասել է Առնոլդ Շվարցենեգերը:

«Կորոնավիրուսն այստեղ է, այն սպանում է մարդկանց։ Այն դադարեցնելու միակ ճանապարհը պատվաստվելն ու դիմակ կրելն է, այլ ոչ թե մտածելը. «Օյ, իմ ազատությունը սահմանափակում են։ Գրողը տանի քո ազատությունը։ Դրա հետ գալիս են պարտավորություններ եւ պատասխանատվություն։ Դու չես կարող ասել․ «Ես դրա իրավունքն ունեմ», երբ դա վերաբերում է այլ մարդկանց։ Դա խաչմերուկում լուսացույցի նման է. այն դնում են, որ ոչ ոք պատահաբար ոչ մեկի չսպանի։ Դուք չեք ասում․ «Պետք չէ ինձ հրամայել, թե որտեղ կանգ առնել, ես կգնամ»: Քանի որ, այդ ժամանակ դուք ինչ-որ մեկի կարող եք սպանել։ Նույնը վիրուսի հետ է։  Երբ դուք շնչում եք, Դուք կարող եք վարակել մեկ այլ անձի, նա կարող է մահանալ։ Մենք պետք է աշխատենք միասին, ոչ թե վիճենք ու պատասխանենք. «Այո, դուք ունեք նման իրավունք, բայց գիտեք, թե ի՞նչ։ Դուք հիմար եք», – եզրափակել է նա։