Շայա Լաբաֆը բռնության մեղադրանքներից հետո նոր ֆիլմում կներկայանա սրբի դերով

Բռնության մեջ մեղադրվող Շայա Լաբաֆը դեր է ընտրել իր կինոկարիերայի վերագործարկման համար. դերասանը սրբի դերում հանդես կգա ռեժիսոր Աբել Ֆերարայի նոր ֆիլմում: Ժապավենը կպատմի իտալացի հոգևորական հայր Պիեի մասին, իսկ թիմին, հնարավոր է, միանա նաև Վիլեմ Դեֆոն:

«Մենք ֆիլմ ենք նկարահանում հայր Պիեի մասին, որը քահանա է Ապուլիից։ Գործողությունները  տեղի են ունենում Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Այժմ նա սուրբ է, նա դրոշմներ ուներ, և ապրում էր պատմության շատ բարդ ժամանակաշրջանում: Նա շատ երիտասարդ էր, երբ դարձավ սուրբ, իսկ Շայան կխաղա այդ սրբի դերում»,- ասել է Աբել Ֆերարան։

Պիե հայրը ծնվել է 1887 թվականին, իսկ հայտնի է դարձել 1911-ին, երբ հայտարարել է, որ իր ձեռքերում հայտնվել են ստիգմատներ։ Վատիկանի հետ երկարատեւ կոնֆլիկտից և նրա մահից հետո եկեղեցին նրան սուրբ է ճանաչել։