Օգոստոսի 13-ին կինոյի և թատրոնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ նրա թոռնուհին՝ Արուս Տիգրանյանն արխիվային լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․
«Էսօր պապիկս կդառնար 78 տարեկան)
Իմ պապիկը միաժամանակ և շատ պարզ և շատ արիստոկրատ մարդ էր: Երբ գնում էինք իրենց հյուր, մեզ երբեք ուտելիքը սովորական ձևով չէր մատուցվում, պապիկը բրինձը լցնում էր բաժակի մեջ, հետ էր պտտում ապսեի մեջ, վրան սիրուն տերևիկ էր դնում, ու դառնում էր ֆրանսիական բարձրաշխարհիկ խոհանոցի գլուխգործոց:
Թող որ աշխարհում շատ լինեն կյանքը գեղեցկացնող մարդիկ ու թող առողջ լինեն աշխարհի բոլոր պապիկները: Հատկապես որ հիմա մյուս պապիկս մի քիչ վատառողջ ա, ուզում եմ որ բոլոր-բոլոր տատիկ պապիկները շուտ լավանան ու տաքացնեն մեզ իրանց սիրով»: