Կիրկորովն ու Ջիգանը ափսեներ են կոտրել Կրետե կղզում (տեսանյութ)

Ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովն ու հայտնի ռեփեր Ջիգանը (Դենիս Ուստիմենկո-Վայնշտեյն) Կրետե կղզու ռեստորաններից մեկում ափսեներ են կոտրել։ Նրանք ընտանիքներով հանգստանում են Կրետեում և նույն հյուրանոցում են սենյակներ վարձել։ Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», երգիչները ընկերների հետ «ջարդեր» են կազմակերպել հյուրանոցի ռեստորանում։

«Խուլիգանական» տեսանյութը Instagram-ի իր էջում հրապարակել է Ջիգանի կինը՝ Օքսանա Սամոյլովան։ «Այսպես է պետք։ Մենք չենք հորինել»,- գրել է նա։

Հունական ավանդույթի համաձայն` ափսեները նետում են հատակին ու այդպես արտահայտում իրենց ուրախությունը։ Ասում են՝ տանտերը կարող է նեղանալ, եթե գոնե մի քանի ափսե չկոտրվի։

Բայց դատելով կադրերից` Կիրկորովն ու Ջիգանը մի քանի ափսեով չեն բավարարվել։