«Այսքան նուրբ և նման ծանրություն իր ուսերին». Ռևան կնոջ հետ լուսանկար է հրապարակել

Ռուս շոումեն և հաղորդավոր Ալեքսանդր Ռևան իր կնոջ` Անժելիկայի հետ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։ Լուսանկարում նրանք երկուսով Հունաստանում են` ծովում անցկացնում են իրենց հանգիստը։

Զույգի լուսանկարը 125 000 օգտատեր է հավանել` տարատեսակ մեկնաբանություններ թողնելով դրա տակ։

«Հիանալի տեսք ունեք», «Նա այնքան նուրբ է, սակայն ինչ ծանրություն է կրում իր ուսերին»` նման մեկնաբանություններ են թողել օգտատերերը։

Հիշեցնենք, որ Անժելիկայի հայրը հայ է, մայրը` ռուս։ Ռևայի հետ նա ամուսնացել է 12 տարի առաջ, երբ Անժելիկան արդեն իսկ հղի էր։ Նույն թվականին ծնվեց նրանց դուստրը՝ Ալիսան, 2013-ին ծնվեց մյուս աղջիկը՝ Ամելին:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Ревва Александр (@arthurpirozhkov)