Բազմազավակ մայրիկ. Քիմ Քարդաշյանը երեխաների և զարմուհիների հետ մասնակցել է Paw Patrol:The Movie-ի մասնավոր ցուցադրությանը (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որը նաև բազմազավակ մայրիկ է, երեխաների հետ ներկա է եղել հանրահայտ Paw Patrol մուլտֆիլմի հիման վրա նկարահանված Paw Patrol:The Movie անիմացիոն ֆիլմի մասնավոր ցուցադրությանը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 40-ամյա աստղն իր երեխաներից բացի վերցրել է նաև զարմուհիներին:

Մանկական անիմացիոն ֆիլմի պրեմիերան կկայանա շուտով: Դրանում Քարդաշյանը հնչունավորել է շներից մեկին: