Քորթնի Քարդաշյանը պատասխանել է հղիության մասին հարցերին

Օրերս Քորթնի Քարդաշյանը լուսանկար է հրապարակել իր Ինստագրամում, որտեղ նա մերկացրել է որովայնը։ Աստղի հետևորդներն անմիջապես սկսել են գրել մեկնաբանություններում մոտալուտ համալրման մասին, սակայն շուտով վրա է հասել Քորթնիի հանդուգն պատասխանը:

Լուսանկարում աստղը պատկերված է եղել իր քրոջ՝ Քիմ Քարդաշյանի SKIMS բրենդի բրետտայով և գոտկատեղից իջեցված կարմիր զգեստով։ «Բարև եմ փոխանցում իմ պահարանին»,- գրել է Քորթնին։ Եվ, եթե աղջիկը ցանկանում էր գովել իր զգեստապահարանի պարունակությունը, ապա երկրպագուները ենթադրել են, որ աստղը դրանով ակնարկել է չորրորդ հղիության մասին: «Նա հղի է»,- գրել է բաժանորդներից մեկը:

Քորթնին, որը միշտ փորձում է կանխել ցանկացած բոդիշեյմինգ, նման ենթադրությունների պատասխան է գտել: «Ես մարմնով կին եմ»,- գրել է աստղը: Իսկ Քորթնիի լավագույն ընկերուհի Էդիսոն Ռեյն օգնության է հասել աստղին՝ գրելով, որ նա անհավանական հիասքանչ տեսք ունի։