Աստղագուշակ օգոստոսի 17-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ, վառ և ոգեշնչող օր է, որը հետաքրքիր իրադարձություններով լի կլինի: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, և դա շատ դուր կգա շրջապատողներին: Շատերն օգնություն և աջակցություն կառաջարկեն, ոտքի վրա կյուրացնեն ձեր գաղափարները: Հնարավոր կդառնա այն ծրագրերի իրագործումը, որոնց նախկինում այնքան էլ լուրջ չեք վերաբերվել, քանի որ դրանք չափազանց համարձակ են թվացել ձեզ:

Օրը հարմար է խոշոր գնումներ ծրագրելու և անելու համար: Դուք կհասկանաք՝ ինչպես է լավ տնօրինել գումարը, պահի ազդեցությանը չեք տրվի, ոչ ոքի թույլ չեք տա ձեզ մոլորության մեջ գցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի գաղափարներ կունենաք: Կուզենաք դրանք անհապաղ կյանքի կոչել, բայց շտապելու կարիք չկա. ամեն ինչ մտածեք, խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք: Ինչքան քիչ շտապեք, այնքան լավ արդյունքների կհասնեք: Հավանական են հաջող գնումներ. դուք անսխալ այնպիսի իրեր կընտրեք, որոնք դեռ բազմիցս պետք կգան:

Հավանական են լավ նորություններ: Հաճախ դրանք կհայտնեն մարդիկ, որոնք նախկինում ձեզ հաճելի բաներ առանձնապես չեն ասել: Դեպի լավը կփոխվեն նախկինում ապրումներ բերած հարաբերությունները: Դուք ոչ միայն կհասկանաք շրջապատողներին, այլև կգտնեք նրանց ցանկությունները կատարելու եղանակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Ձեզ ուշադիր ու հետաքրքրությամբ կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում միշտ ուրիշների ասածներն ականջի ետև են գցել: Հավանական են աշխատանքի հետ կապված առաջարկներ: Չի բացառվում՝ հնարավորություն ունենաք զբաղվել նրանով, ինչը ձեզ միշտ հեռանկարային էր թվում:

Ուշադիր պիտի լինեն այն Երկվորյակները, որոնք զբաղվում են ֆիզիկական աշխատանքով: Ծանրաբեռնվածությունն այսօր անցանկալի է, այնպես որ՝ հոգ տարեք ձեր մասին: Վնասակար սովորույթներից արժե գոնե ժամանակավորապես հրաժարվել: Դա անելը հիմա դժվար չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Վատ օր չէ, որն ավելի լավը կդառնա, եթե շփումներին ընտրողաբար մոտենաք: Հիմա կարևոր կլինի սահմանափակել մռայլ, նյարդային, բոլորից դժգոհ մարդկանց հետ շփումները: Նրանք ձեզ վրա վատ կանդրադառնան, կհանեն հավասարակշռությունից, կստիպեն հուզվել: Իսկ ահա լավատեսները կօգնեն դրական տրամադրվել:

Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ. դուք միանման լավ գլուխ կհանեք հին ու նոր գործերից, ոչինչ աչքաթող չեք անի: Հնարավոր են լուրեր այն մարդկանցից, որոնց հետ ժամանակին համագործակցել եք: Չի բացառվում՝ նրանք կրկին հետաքրքիր մի բան առաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անհանգստանալու կարիք չկա, այսօր ամեն ինչ լավ կստացվի: Աստղերի աջակցությամբ կկարողանաք հաջողության հասնել այն գործում, որին հասցրել եք ուժեր նվիրել: Լուրջ սխալներ չեք անի, իսկ փոքրիկ թերացումները արագ կուղղեք նախքան ինչ-որ մեկի նկատելը:

Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք ցանկացածի վրա կկարողանաք լավ տպավորություն թողնել, և դրա համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի, բավական է ձեզ բնական պահեք: Կուրախացնեն ռոմանտիկ ժամադրությունները, հիշարժան պահեր կլինեն: Որոշ Առյուծներ կլսեն հենց այն խոսքերը, որոնց մասին վաղուց էին երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը սպասվածի նման չի անցնի, անակնկալներ կբերի, որոնք կստիպեն փոխել ծրագրերը: Բայց ձեզ կհաջողվի վերահսկել իրավիճակը: Աշխատանքի և բիզնեսի հետ կապված նոր գաղափարներ կհայտնվեն: Որոշ Կույսեր կհասկանան, թե ինչ պիտի սովորեն նոր բարձունքները գրավելու համար:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, հիմա դուք իսկապես իրար լավ կհասկանաք, տարաձայնությունների ու վեճերի առիթներ էլ չեն լինի: Հավանական են չծրագրված ուղևորություններ, որոնք դրական տպավորություն կթողնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն ինչ կստացվի: Կարող եք ստանձնել այն, ինչը նախկինում չափազանց բարդ, համարյա անիրագործելի էր թվում. նման գործերում հաջողության հասնելու շանս կլինի: Ձեզ շատերը կօգնեն և հաճախ՝ լրիվ անշահախնդիր: Հնարավոր է համագործակցության սկիզբ, որը տարիներ կտևի ու ձեզ շատ բան կսովորեցնի:

Մի շտապեք գումարի հետ կապված որոշումների հարցում: Այսօր լավ է կուտակեք, քան առանց մտածելու ծախսեք: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն: Հավանական են նվերներ մտերիմներից, ուշադրության նշաններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ անհանգիստ օր է: Այսօր դուք օգտակար բաներ կանեք, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Երբեմն օգնության կդիմեն մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել: Կուրախացնի նրանց շնորհակալություն հայտնելու, աջակցելու հնարավորությունը: Կկարողանաք ամրապնդել գործնական կապերն ու նոր գործընկերներ գտնել:

Չի բացառվում դրա համար ստիպված լինեք չծրագրված ուղևորության մեկնել:
Օրվա առաջին կեսը հարմար է առօրյա գործերի համար, իսկ ահա երկրորդին օգտակար կլինի նոր բան ստանձնելը: Դուք արագ կսովորեք ամենն, ինչ պետք է, կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ինչ էլ պատահի, դուք հանգստությունը չեք կորցնի: Դա կհիացնի շրջապատողներին: Շատերը պատրաստ կլինեն խոստովանել, որ նախկինում թերագնահատել են ձեզ, չեն նկատել ձեր տաղանդները: Ոչ վաղ անցյալի թշնամիները կփորձեն ընկերանալ ձեզ հետ. մտածեք՝ արդյոք արժե ընդառաջ գնալ նրանց:

Հնարավոր է անսովոր ու տարօրինակ սիրային պատմության սկիզբ, որը ապրումներ կբերի, իսկ շատ Աղեղնավորների համար նաև ոգեշնչվածության աղբյուր կդառնա: Երեկոն հարմար է սիրելի գործով զբաղվելու, հին նախասիրությանը վերադառնալու համար: Ձեզ համար օգտակար կլինի միապաղաղությունից շեղվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ինչ-որ բան կարող է ուզածի նման չընթանալ, բայց դուք հազիվ թե անհանգստանաք: Հիմա դուք ուշադրություն կդարձնեք ոչ թե ծագած դժվարություններին, այլ հնարավորություններին, որոնք երբեմն ամենաանսպասելի ժամանակ առաջ կգան: Օգտակար մի բան սովորելու կամ վերջին շրջանում ձեզ հետաքրքրող գործով զբաղվելու հանրավորություն կունենաք:

Այսօր զրույցներ ու հանդիպումներ սովորականից շատ կլինեն: Կուրախացնի ձեր հայացքներն ու հետաքրքրությունները, կյանքի սկզբունքները կիսող մարդկանց հետ շփվելու հնարավորությունը: Հաճելի կլինի իմանալը, որ համախոհներ ունեք, որոնք ամեն ինչից բացի նաև հմայիչ ու բարեհամբույր են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ինչ էլ պատահի, պահպանեք ինքնատիրապետումը: Հենց այն կօգնի հաղթահարել խոչընդոտներն ու հասնել դրված նպատակներին: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները, հաջողությամբ ավարտել այն գործը, որին նախկինում ստիպված եք եղել մեծ ուժեր նվիրել: Կարևոր կլինի ոչ մի տեղ չշտապելը. շտապելով հազիվ թե կարողանաք ճիշտ որոշումներ ընդունել: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք իրավիճակից գլուխ հանելու և ամեն ինչ կշռադատելու համար:

Երեկոն կուրախացնի ռոմանտիկ անակնկալներով: Մտերիմ մարդը կկարողանա գուշակել ձեր ցանկություններն ու կատարել դրանք: Դա, իհարկե, երկար կհիշվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամեն ինչ կստացվի, նույնիսկ մի կասկածեք: Հիմա աստղերը ձեր կողմից կլինեն, և դուք կիմանաք՝ ինչպես օգտվել դրանից: Օրը հաջողություններ է խոստանում բարդ գործերում և հնարավորություն կտա իրագործել այն, ինչ շատ վաղուց էր մտածված: Չարժե մենակ գործել: Կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Շատերը կուզենան մասնակցել ձեր ծրագրերի իրագործմանը: Այսօր սկսվող համագործակցությունը ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կարող է դնել:

Օրը բարենպաստ կլինի ցանկացած ստեղծագործ նախաձեռնության համար: Դուք հեշտությամբ անսովոր մի բան կմտածեք կամ ձեր գաղափարները կյանքի կոչելու անսովոր ու գրավիչ եղանակ կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: