«Նա ինձ շատ բան սովորեցրեց»․ Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի բաժանման մասին հայտնի դարձավ դեռ այս տարվա փետրվարին, այնուամենայնիվ, նրանց հարաբերությունների մասին տեղեկություններ կարելի է հանդիպել մինչ օրս: Զույգը ժամանակ առ ժամանակ հայտնվում է  ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

Քիմը վերջերս «We Are Supported By…» podcast-ի հյուրն էր, որտեղ կիսվել է հաղորդավարուհու հետ՝ ասելով, որ շնորհակալ է ռեփերին՝ իրենց հարաբերությունների համար: Նրա խոսքով՝ Քանյեն օգնել է իրեն հասկանալ «այս պահին ապրելու» կարևորությունը և չմտահոգվել, թե ինչ են մտածում ուրիշները: Դրա շնորհիվ Քարդաշյանը դարձել է ավելի ինքնավստահ:

Այժմ նա գիտի, որ ամենակարևորը պարզապես երջանիկ լինելն է և ոչ թե կախված լինել ուրիշների կարծիքներից՝ փորձելով «գոհացնել բոլորին»: «Ես հասա մի կարևոր կետի, որը գուցե Քանյեի հետ 10 տարվա հարաբերությունների արդյունքն էր, որովհետև նա մեկն է, ով բացարձակապես թքած ունի համակրանքի գործոնի կամ նրա որևէ ընկալման վրա, նա պարզապես հավատարիմ էր ինքն իրեն, և դա ինձ շատ բան է սովորեցրել: Դա շատ կարևոր իմաստ ունի՝ պարզապես լինել ինքդ և ապրել ներկայով»,- խոստովանել է Քիմը:

Քարդաշյանն ամփոփել է, որ մարդն ունի միայն մեկ կյանք, և այն պետք է ապրել, առաջին հերթին ինքդ քեզ համար: