Բոբ Դիլանին դատի են տվել 12-ամյա աղջկա նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համար

Կինը մեղադրել է ամերիկացի երգիչ Բոբ Դիլանին 1965 թվականին, երբ ինքը 12 տարեկան էր, բազմիցս իր նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համար, գրում է Variety ամսագիրը՝ կնոջ դատական հայցին հղումով:

Հայցը ներկայացվել է ուրբաթ: Դրանումա սվում է, որ Դիլանը զոհին տվել է թմրանյութ և ալկոհոլ և անընդհատ սեռական ոտնձգությունների է ենթարկել 1965 թվականի ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում: Բացի այդ, նշվում է, որ երգիչը սպառնացել է նրան: Այդ ժամանակ Բոբ Դիլանը 24 տարեկան էր:

Դիլանի խոսնակը հերքել է մեղադրանքները՝ նշելով, որ «56-ամյա հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում և ակտիվորեն կհերքվի»:

Բոբ Դիլանը ամերիկացի հայտնի երաժիշտ է, երգահան, դերասան, նկարիչ, գրող և գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր: