Գոռ Հակոբյանի որդու ծննդյան խնջույքի լուսանկարները

Օրերս դերասան, երգիչ Գոռ Հակոբյանի և Հրուշ Մնոյանի միջնեկ որդին՝ Ֆելիքսը, դարձել է 7 տարեկան։ Ծնողները երեխայի ծննդյան օրվա կապակցությամբ գեղեցիկ խնջույք են կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։

Ուրախ օրվա լուսանկարներով սոցցանցերի իր էջերում կիսվել է Հրուշ Մնոյանը։

Նշենք, որ ավելի վաղ որդու ծննդյան օրը շնորհավորելիս դերասանը գրել էր․ «Տղերքիցս ամենաընկերը: Շնորհավոր 7-ամյակդ, իմ Ֆելո»։

Հավելենք, որ զույգը երեք որդի ունի՝ Վարդանը, Ֆելիքսը և Ռիչարդը։