Լեդի Գագայի և Բրեդլի Կուպերի փոխարեն. ո՞վ պետք է խաղար «A Star is Born» ֆիլմում

Բարբրա Ստրեյզենդը, որը նկարահանվել է A Star is Born երաժշտական ​​դրամայի օրիգինալ տարբերակում, ասել է, որ դժգոհ է 2018-ի ռիմեյքի դերասանական կազմից: Նա այդ մասին խոսել է ավստրալական The Sunday Project թոք շոուի հետ հարցազրույցի ժամանակ:

«Սկզբում, երբ լսեցի, որ ֆիլմը կրկին նկարահանվելու է, առաջին բանը, որ մտածեցի, որ ֆիլմում պետք է լինեն Ուիլ Սմիթը և Բեյոնսեն»,- կիսվել է Բարբրան:

Աստղը խոստովանել է, որ այս ռիմեյքը համարում է «սխալ գաղափար», բայց չի կարող վիճել այն փաստի հետ, որ կինոնկարը հաջողության է հասել: Կուպերի և Լեդի Գագայի մասնակցությամբ ֆիլմը հավաքել է ավելի քան 436 միլիոն դոլար և արժանացել Օսկարի՝ լավագույն երգի համար: Այնուամենայնիվ, Սթրեյզանդն ավելացրել է. «Ինձ այդքան չի հետաքրքրում հաջողությունը, որքան ինքնատիպությունը»: