Հայտնի է դարձել արքայադուստր Դիանայի մասին ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը

Վերջապես, Պաբլո Լարրեյնի «Spencer»-ի թողարկման ամսաթիվը հայտնի է դարձել: Ֆիլմում Քրիստեն Ստյուարտը կմարմնավորի հանգուցյալ արքայադուստր Դիանային:

Ֆիլմը ներկայացնում է 1991 թվականի՝ Սուրբ ծննդյան նախօրեին եղած պատմությունը, երբ Լեդի Դին արձակուրդում էր Նորֆոլկի թագավորական ընտանիքի հետ: Ուելսի արքայազնի և արքայադստեր ամուսնական հարաբերությունները վաղուց արդեն սառել էին: Եվ չնայած արդեն խոսակցություններ կային ամուսնալուծության մասին, միևնույնն է նրանք Սուրբ ծննդյան տոներին հավաքվել են Սանդրինգհեմյան կալվածքում: Դիանան գիտեր խաղի բոլոր կանոնները: Հենց այդ օրերին Ուելսի արքայադուստրը որոշել ե բաժանվել արքայազն Չարլզից:

Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2021 թվականի նոյեմբերի 5-ին:

Ինքը՝ Քրիստեն Ստյուարտը, ասել է, որ այս դերը արմատապես փոխել է իր վերաբերմունքը արքայադստեր նկատմամբ: Դերասանուհին կարողացել է զգալ, թե ինչ զարմանալի անձնավորություն էր արքայադուստր Դիանան: «Ես չեմ կարող դադարել մտածել նրա մասին»,- խոստովանել է Քրիստենը El Paso Inc.-ի հետ զրույցում: Ստյուարտը նշել է, որ ամեն ինչ արել է, որպեսզի Դիանան էկրանին լինի այնպես, ինչպես իրական կյանքում էր: