Քայլի Ջենները լողազգեստների ապրանքանիշ է թողարկում

Մոդել, ձեռնարկատեր Քայլի Ջենները լողազգեստների իր ապրանքանիշն է թողարկում, հայտնում է Page Six-ը։

Ջենների նոր ապրանքանիշը ստացել է Kylie Swim անվանումը։ Դատելով լուսանկարից՝ դեբյուտային հավաքածուում ներառված կլինեն վառ գույնի լողազգեստներ։ Դրանց մի մասը պատրաստված է տայ-դայ ոճով։

«Աշխատում եմ Kylie Swim-ի վրա և չեմ համբերում պատմել դրա մասին»,- լուսանկարը մակագրել է Քայլին։

Առայժմ հայտնի չէ, թե երբ կթողարկվի լողազգեստների առաջին հավաքածուն: