Սքարլեթ Յոհանսոնի ամուսինը հաստատել է կնոջ հղիության մասին լուրերը

Քոլին Ժոսթը նոր սթենդափի ընթացքում հաստատել է, որ կինը՝ դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը, սպասում է երկրորդ երեխային, այս մասին հայտնում է Page Six-ը։

39-ամյա Ժոսթը հայտարարել է, որ չի համբերում հայր դառնալ։ Նշվում է, որ հայտարարությունը կարող էր ընդունվել որպես կատակ, սակայն այն ելույթի ծրագրի մաս չի եղել։

Ավելի վաղ հաղորդվում էր «Վրիժառուների» 36-ամյա աստղի հնարավոր հղիության մասին։ Սակայն աստղային զույգը մինչ այժմ չէր հաստատել այդ տեղեկությունը։

Այս տարվա հուլիսին հայտնի է դարձել, որ Սքարլեթ Յոհանսոնը դատական հայց է ներկայացրել «Disney» ընկերության դեմ «Սև այրին» ֆիլմի առցանց ցուցադրության առնչությամբ պայմանագրի խախտման համար։ Նրա պայմանագիրը պարգեւատրում էր նախատեսում կախված կինոթատրոններում հավաքած գումարից եւ ֆիլմի առցանց պրեմիերա չէր ենթադրում։