«Ստրելկի» խմբի նախկին անդամը Մաքսիմի հիվանդությունը PR քայլ է անվանել

«Ստրելկի» խմբի Նախկին մասնակից Յուլյա Բերետան հայտարարել է, որ Մաքսիմը ստում է իր հիվանդության մասին։ Մաքսիմը հիվանդանոցից դուրս է գրվել մեկուկես ամիս կոմայում գտնվելուց հետո, ինչից հետո կասկածեր են առաջացել, թե նա մանիպուլիացիայի է ենթարկում լսարանին, հայնում է Dni.ru պորտալը:

«Որքան է սիրտս խառնում այդ Մաքսիմից: Այնքան է հոգնեցրել առողջության միջոցով, թվում էր, արժանապատիվ երգչուհու գովազդը: Ես անկեղծորեն չեմ հասկանում և չեմ ընդունում ճակատագրի հետ այդ ինտրիգներն ու խաղերը: Դու դուրս ես մնացել մրցակցությունից, ինչ-որ բան կորցրել, զիջել, չէ՞ որ ժամանակը վազում է, և միտումները փոխվում են: Բայց մի անգամ համբավը ճաշակած աղջիկը պրովինցիայից չի կարող այդքան հեշտությամբ հաշտվել դրա բացակայության հետ»,- նշել է Յուլյան:

Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում ինքը կարեկցում էր երգչուհուն ու աջակցում։ Նա նշել է, որ չկան ապացույցներ, որ Մաքսիմն, իսկապես, հիվանդ է եղել։ Դա ավելի շատ նման է ինստագրամյան շոուի, որն ավարտվեց երգչուհու վերակենդանանալով, հավելել է Յուլյան։

«Ես հասկանում եմ ամեն ինչ՝ Մաքսիմի ծանր ամուսնալուծությունները, հեռանալը բեմից, ալկոհոլային շրջանը, սակայն կա նաև լավը՝ երկու դուստր, որոնց ճակատագիրն է պարգևել։ Հենց հանուն նրանց արժե ապրել, աշխատել և ստեղծագործական նոր հաջողությունների հասնել՝ դրանով արժանի օրինակ ցույց տալով երիտասարդ սերնդին»,- եզրափակել է Յուլյան։