Համացանցում է հայտնվել «The Survivalist» դրամայի թրեյլերը

Համացանցում է հայտնվել «The Survivalist» հետապոկալիպտիկ դրամայի թրեյլերը՝ Ջոն Մալկովիչի և Ջոնաթան Ռիս-Մայերսի մասնակցությամբ. հայտնում է Collider-ը:

Ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում համաճարակի ժամանակ, որը խախտել է հասարակական կարգը: Հետախուզությունների դաշնային բյուրոյի նախկին գործակալը (Ռիս-Մայերս) իր ողջ ուժով փորձում է պաշտպանել մի աղջկա, որը վիրուսի նկատմամբ յուրահատուկ իմունիտետ ունի:
Ֆիլմի ռեժիսորը Ջոն Քիզն է:

Ըստ Collider-ի՝ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 1-ին: