Մեթյու Մաքքոնահին խոստովանել է, որ արդեն 30 տարի դեզոդորանտ չի օգտագործում

Ամերիկացի դերասանուհի Իվետ Նիկոլ Բրաունը հայտնել է, որ իրեն հետաքրքիր է եղել, թե ինչպես է բուրում Մեթյու Մաքքոնահին, որը խոստովանել է, որ դեզոդորանտներ չի օգտագործում։ Դերասանները միասին նկարահանել են «Անհաջողության զինվորները» ֆիլմում, որը թողարկվել է 2008թ․-ին, հայտնում է Page Six-ը։

Մեթյուն նշել է, որ թեև արդեն 30 տարի դեզոդորանտներ չի օգտագործում, օրվա ընթացքում մի քանի անգամ լոգանք է ընդունում և ատամները մաքրում մինչև հինգ անգամ։

«Ես հիշում եմ՝ ինչպես էր Մեթյու Մաքքոնահին ասում, էր դեզոդորանտ չի օգտագործում և որ վատ չի բուրում։ Այդ պատճառով իմ առաջին միտքն էր․ «Ես պատրաստվում եմ որքան հնարավոր է մոտենալ նրան՝ համոզվելու, որ ճիշտ է ասում»։ Եվ, այո, նա վատ չի բուրում։ Նրանից մյուսլիի և լավ կյանքի հոտ է գալիս։ Նա քաղցր բույր ունի։ Դա պարզապես նա է, դա կեղտ կամ խենթություն չէ»,- նշել է Իվետ Նիկոլ Բրաունը։