Նիկ Քեյվը ձայնագրել է Մերիլին Մոնրոյի մասին ֆիլմի սաունդթրեքը

Ըստ NME-ի՝ Նիկ Քեյվը և նրա ընկեր Ուորեն Էլիսը՝ The Bad Seeds խմբից, ձայնագրել են Մերիլին Մոնրոյի մասին ֆիլմի սաունդթրեքը:

Ֆիլմը կկոչվի «Blonde», որի ռեժիսորն է Էնդրյու Դոմինիկը:

Դոմինիկը նկարահանել է «One more time with feeling» փաստագրական նախագիծն այն մասին, թե ինչպես են երաժիշտներն աշխատել «Skeleton Tree» ալբոմի վրա՝ Քեյվ Արթուրի որդու մահից հետո: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Վենետիկի կինոփառատոնում:
Մերիլին Մոնրոյի կերպարը Դոմինիկի ֆիլմում մարմանվորել է Անա դե Արմասը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Էդրիան Բրոուդին, Ջուլիան Նիքոլսոնը, Բոբի Կանավալեն և ուրիշներ:

Նկարը հիմնված է Ջոյս Քերոլի համանուն վեպի վրա:
«Blonde» ֆիլմի մերեմիերան նախատեսվում է 2022 թվականին: