Էմմա Սթոունը Յոհանսոնի սկանդալի ֆոնին միլիոններ է ստանում Դիսնեյից

Ամերիկացի դերասանուհի Էմմա Սթոունը Disney կինոընկերությունից մեծ գումար կստանա՝ իր գործընկեր Սքարլեթ Յոհանսոնի հետ կապված սկանդալից հետո. հայտնում է Just Jared-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ի խմբագիր Մեթյու Բելոնիին:

Սթոունը կվարձատրվի «Cruella» ֆիլմի համար, ինչպես նաև մեծ վճար կստանա ֆիլմի շարունակության համար:

Այս մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ խոսակցություններ տարածվեցին դերասանուհու՝ Դիսնեյին դատի տալու մտադրության մասին:

Ֆիլմը հրապարակվց Disney + ծառայության պրեմիերայի հետ միաժամանակ, իսկ տոմսերի վաճառքը, որոնցից կախված է աստղի հոնորարը, նվազեցին: Սքարլեթ Յոհանսոնն արդեն դատական ​​հայց է ներկայացրել Disney-ի դեմ՝ նմանատիպ հարցի շուրջ: Հայցի էությունն այն է, որ ընկերությունը թողարկել է «Black Widow» ֆիլմը Disney + հոսքային ծառայությունում՝ կինոթատրոններում թողարկման մեկնարկի հետ զուգահեռ: Յոհանսոնի հոնորարը նույնպես կախված է ֆիլմի տոմսարի վաճառքից:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դիսնեյը Յոհանսոնի հետ ունեցած բոլոր նախագծերը փակում է: