Universal Pictures-ը հայտարարել է «Ֆորսաժ»-ի 10-րդ մասի թողարկման ամսաթիվը, այս մասին հաղորդում է Entertainment Weekly-ն:
Ֆիլմը էկրան կբարձրանա 2023 թվականի ապրիլի 7-ին, որի ռեժիսորն է Ջասթին Լինը, ով նաև նկարահանել է ֆիլմի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ մասերը:
Տասներորդ մասը կլինի նախավերջինը, որի նկարահանումները կսկսվեն 2020 թվականի հունվարին, հնարավոր է՝ 11 -րդ մասի նկարահանումներին զուգահեռ: «Պարզապես սպասեք տասներորդ ֆիլմին: Դուք արդեն գիտեք, որ ավարտի մասին ամբողջ ասելիքը չենք սահմանափակում մեկ ֆիլմում, այնպես որ պատկերացրեք, թե ինչ է ձեզ սպասվում»,- ասում է գլխավոր դերասան և պրոդյուսեր Վին Դիզելը:
Ֆիլմում նկարահանվել են նաև Միշել Ռոդրիգեսը, Թայրես Գիբսոնը, Լուդակրիսը, Ջորդանա Բրյուսթերը, Սոն Գանը և Շարլիզ Թերոնը, իսկ Դուեյն Ջոնսը չի լինի նոր ֆիլմերում:
«Ֆորսաժ 9»-րդ ֆիլմը թողարկվել է 2021 թվականին: