Շուշաննա Թովմասյանի 8 ամսական որդու նոր լուսանկարները

Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխված դերասանուհի Շուշաննա Թովմասյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է որդու՝ Միկայի նոր լուսանկարը և մակագրել. «Իմ երջանկություն»:

Շուշաննայի հրապարակած մեկ այլ լուսանկարում Միկան երգչուհի Քրիստինե Պեպելյանի գրկում  է: Ինստագրամի իր էջում հրապարակված տեսանյութերում Շուշաննան նաև ցույց է տվել, որ օրերս հանդիպել է ամերիկաբնակ հայ երգչուհի Լիլուին, որի հետ բավականին ջերմ շփում են ունեցել: Լիլուն ևս Միկայի հետ տեսանյութեր է հրապարակել:

Նշենք, որ երիտասարդ մայրիկ Շուշաննան միայնակ է խնամում 8 ամսական երեխային, քանի որ մինչև փոքրիկի ծնունդն ամուսնու՝ ռեժիսոր Վահե Սայանի հետ մեկնեցին ԱՄՆ, որտեղ բարեկամներ չունեն, նրանց հարազատները Հայաստանում են: