Էնթոնի Մաքին կնկարահանվի «Կապիտան Ամերիկա 4» ֆիլմում

Falcon/Sam Wilson (Anthony Mackie) in Marvel Studios' THE FALCON AND THE WINTER SOLDIER exclusively on Disney+. Photo by Chuck Zlotnick. ©Marvel Studios 2021. All Rights Reserved.

Ամերիկացի դերասան Էնթոնի Մաքին, որը մարմնավորել է Սեմ Ուիլսոնի կերպարը Marvel-ի նախորդ նախագծերում, գլխավոր դերը կխաղա «Կապիտան Ամերիկա 4» ֆիլմում. այս մասին գրում Է Deadline-ը:

Նրանց խոսքով՝ դերասանն արդեն պայմանագիր է կնքել Disney ստուդիայի հետ:

Ֆիլմի սյուժեի մանրամասները գաղտնի են պահվում: Ֆիլմի դերասանական կազմը դեռ հայտնի չէ։ Կմիանան արդյոք կաստային Սեբաստիան Սթենը և Քրիս Էվանսը՝ նույնպես պարզ չէ:

Ըստ պարբերականի տվյալնեի՝ «Կապիտան Ամերիկա 4»-ի սցենարը գրել են Falcon և Winter Soldier սերիալների հեղինակներ Մալքոլմ Սփելմանը և Դալան Մուսոնը: Marvel սուպերհերոսների մասին նոր ֆիլմի ռեժիսորը դեռ չի նշանակվել:

Մաքին խաղացել է Marvel-ի հինգ ֆիլմերում և Disney+ սթրիմինգային ծառայության համար նախատեսված սերիալում՝ սկսած «Captain America: The Winter Soldier» ֆիլմից: