Դենիել Քրեյգը որոշել է ժառանգություն չթողնել երեխաներին

Հայտնի բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը հայտարարել է, որ չի պատրաստվում երեխաներին ժառանգություն թողնել, գրում է Tatler-ը:

Քրեյգի կարողության ճշգրիտ չափն անհայտ է, սակայն տարբեր աղբյուրներ այն գնահատում են մոտ 160-180 մլն դոլար: Սակայն դերասանի աղջիկներն այս գումարները չեն ստանալու:

«Ես չեմ ցանկանում մեծ գումարներ թողնել հաջորդ սերնդին: Ժառանգության գաղափարն ինձ սարսափելի է թվում: Իմ փիլիսոփայությունն է՝ կյանքից հեռանալուց առաջ ազատվել փողից կամ բաժանել այն»,- ասել է դերասանը:

Դենիելը բավականին մեծ ընտանիք ունի: Նա ունի մի դուստր՝ Էլլան, որը ծնվել է Ֆիոնա Լաուդոնից: Այժմ աղջիկը 29 տարեկան է: 2011-ին դերասանն ամուսնացել է Ռեյչել Վայսի հետ, իսկ 2018-ին նրանք ունեցել են դուստր, որի անունը գաղտնի է պահվում: