«Black Mafia Family». Էմինեմը կխաղա ռեփեր 50 cent-ի նոր սերիալում

Աշխարհահռչակ ամերիկացի ռեփեր Էմինեմը կխաղա «Black Mafia Family» սերիալում, այս մասին հայտնում է Billboard-ը։

Սերիալը պատմում է երկու եղբայրների՝ Դեմիտրիուս և Թերի Ֆլենորիների մասին։ Նրանք 1989թ․-ի վերջին ստեղծել են «Black Mafia Family» հանցավոր խմբավորումը։

Էմինեմն էպիզոդիկ դեր է կատարել։ Նրա հերոսի նախատիպը Ռիչարդ Վերշ կրտսերն է, որը հայտնի  է որպես «սպիտակ տղա Ռիք»։  Նա ԱՄՆ պատմության ընթացքում Հետաքննությունների դաշնային բյուրոյի ամենաերիտասարդ իրազեկիչն է եղել։ Նա 14 տարեկան է եղել, երբ սկսել է համագործակցել հատուկ ծառայությունների հետ։