Երկրպագուները կասկածում են, որ Քիմ Քարդաշյանը նստատեղը փոքրացնելու համար պլաստիկ վիրահատության է ենթարկվել

Երկրպագուները կասկածում են, որ ամերիկացի հեռուստաաստղ և ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը նստատեղի փոքրացման նպատակով պլաստիկ վիրահատության է դիմել։ Ինստագրամյան հրապարակման և մեկնաբանությունների վրա ուշադրություն է հրավիրել Mirror-ը։

Երկրպագուները նման եզրակացության են հանգել, երբ Քիմն Ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել կրտսեր որդու՝ Փսալմի հետ։ Լուսանկարում Քարդաշյանը սպորտային տոպ է կրում և կիպ լեգինս, որոնք ընդգծում են փոփոխված կազմվածքը։

«Քիմ, ի՞նչ է տեղի ունեցել քո նստատեղի հետ։ Այն փոքրացե՞լ է», «Որտե՞ղ ես թողել հայտնի կազմվածքդ», «Քիմ Քարդաշյանը նիհարել է»,- մեկնաբանություններում գրել են հետևորդները։

Պլաստիկ վիրաբույժ Մարկ Խո-Էսջոն պարբերականի հետ զրույցում ևս մատնանշել է հեռուստասստղի կազմվածքի փոփոխությունները։ «Ավելի վաղ արված լուսանկարների համեմատությամբ Քիմի նստատեղի վերին հատվածն այժմ դատարակ տեսք ունի։ Այնտեղից ակնհայտորեն ինչ-որ բան են հանել»,- հայտարարել է փորձագետը։ Նա ենթադրել է, որ Քիմ Քարդաշյանն ազդրերից հեռացրել է իմպլանտները կամ լիպոսակցիայի է ենթարկվել։